Չափազանց ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին. Տիգրան Ուրիխանյան
Բլոգոսֆերա
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չափազանց ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին Սարյան փողոցում: Ցավում եմ, որ երկրիս քաղաքացին ամեն բան թողած ստիպված է անընդհատ փողոց դուրս գալ և բողոք ու զայրույթ արտահայտել, որ իրեն մարդու տեղ դնեն, իր խնդիրն ու շահը հաշվի առնեն: Իսկ այն իրավապահները, որոնք ճնշում ու վնասում են սեփական իրավունքի համար օրենքով պայքարող քաղաքացուն, պետք է լավ իմանան, որ օրենքը իրավունքից վեր չի կարող լինել, և զարգանալ կարելի է միմիայն օրենքի և իրավունքի հավասարակշիռ գերակայության պարագայում: Իրավունք ոտնահարած բոլոր իրավապահները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում