Եգիպտոսի մետրոյի կայարաններում պայթյուններ են որոտացել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունիսի 25-ին պայթյուններ են որոտացել: Պայթյունները տեղի են ունեցել Շաբրա ալ Խեյմա, Ղամրա և Հադաիկ ալ Կաբբա մետրոյի կայարաններում: Նախնական տեղեկությունների համաձայն, վիրավորվել է 2, որոշ աղբյուրների տեղեկացմամբ` 3 մարդ: Վիրավորներից 2-ը մետրոյի աշխատակիցներ են: Նրանց արդեն տեղափոխել են հիվանդանոց: 4 ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների պայթյունից հետո դադարեցվել է Ղամրա և Շաբրա մետրոյի կայանների երթևեկությունը: Անվտանգության աշխատակիցները փորձում են պարզել տեղի ունեցած հանգամանքները: Մյուս կողմից աշխատանքներ են տարվում պարզելու' այլ պայթուցիկ սարքավորումներ կան, թե ոչ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան