Չինաստանում ևս մեկ տիբեթցի է ինքնահրկիզվել
Աշխարհ
Չինաստանի Սիչուան նահանգում ևս մեկ տիբեթցի ինքնահրկիզվել է ի նշան բողոքի Չինաստանի իշխանությունների կողմից Տիբեթի հարցում վարվող քաղաքականության, հաղորդում է BBC Russian–ը։
Սա արդեն երրորդ նման դեպքն է վերջին օրերին։ Նախօրեին Սիչուան նահանգից մի կին, որը չորս երեխաների մայր էր, ևս ինքնահրկիզվել էր։ Անցյալ տարվա մարտից ավելի քան 20 տիբեթցիներ, որոնց մեծ մասը հոգևորականներ էին, ինքնահրկիզվել են՝ իրենց բողոքն արտահայտելով Չինաստանի իշխանությունների կողմից Տիբեթի նկատմամբ վարվող քաղաքականության դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ