CNN. Սիրիան կստորագրի համաձայնագիր Արաբական երկրների լիգայի հետ
Աշխարհ
Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները Արաբական երկրների լիգան և Սիրիան համաձայնության են եկել երկրում ճգնաժամը կարգավորելու համար:
Պաշտոնական Դամասկոսը պահանջել է դադարեցնել տեղեկատվական պատերազմն ընդդեմ Սիրիայի, դադարեցնել Սիրիայում գործող զինված խմբավորումներին զենք ու ֆինանսական միջոցների մատակարարումը, և վերացնել օտարերկրյա երկրների կողմից նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Փոխարենը, Սիրիայի իշխանությունները խոստացել են սկսել լայնածավալ բարեփոխումներ: Արաբական երկրների լիգան իր հերթին պահանջել է, որ երկրի իշխանությունները բանակցեն ընդդիմության հետ:
Վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա չորեքշաբթի՝ Կահիրեում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ