«Շատ խոսել դեռ չի նշանակում շատ գործել»
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` անդրադառնալով Րաֆֆի Գյոզալյանի երեկ կատարած հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ խոսել դեռ չի նշանակում շատ գործել: Խոսքի ու գործի մեջ կա հսկայական տարբերություն: Հասկանում եմ որոշ մարդկանց կուսակցական մամուլի շրջանակից դուրս գալու ցանկությունը, սակայն չեմ կարծում, որ այդ ամբիցիաները ավագանու ինստիտուտում արարողակարգային շատախոսության տարրի բարձրացման համար կարող են հիմք լինել:
Ավագանու իմ բոլոր գործնկերներին հորդորում եմ խոսքի դաշտից վերադառնալ գործի դաշտ: Առաջարկում եմ Երևան քաղաքի անվան տակ ինքնահաստատվելու փոխարեն կատարել առարկայական աշխատանք` հանուն երևանցու և նրա բարօրության»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում