Սիրիայի նախագահը շնորհավորագիր է ստացել Պաղեստինի ղեկավարից
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շնորհավորական ուղերձ է ստացել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից: Պաղեստինի նախագահն իր և իր ժողովրդի անունից շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սիրիական ազգի մեծ վստահությամբ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Ուղերձում նշվել է, որ նախագահի պաշտոնում Ասադի ընտրվելը երաշխիք է Սիրիայի միաբանությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար և կնպաստի դուրս գալ ճգնաժամից: Մահմուդ Աբբասը Սիրիային մաղթել է կայունություն և առաջխաղացում:
Սիրիայի նախագահը շնորհավորագիր է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
Սիրիայում նախագահական ընտրությունները կայացել են հունիսի 3-ին, որտեղ ձայների մեծամասնությամբ հաղթել է Բաշար ալ Ասադը՝ ստանալով ձայների 88,7 տոկոսը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան