Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է
Հասարակություն
Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է։ Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. 1790-ին այս օրը վաշինգտոնցի ատամնաբույժ Ջոն Գրինվուդը, որը նախագահ Ջորջ Վաշինգտոնի անձնական բիժշկն էր, ստեղծել է ստոմատոլոգիական բոր մեքենան։
Այդ հայտնագործության միջոցով բժիշկը Վաշինգտոնի համար 4 պրոթեզ է պատրաստել։ 117 տարի անց ի հայտ է եկել առաջին էլեկտրական բոր մեքենան։
Ստոմատոլոգների միջազգային օրը նախկինում նշվում էր միայն ԱՄՆ-ում և ուներ ազգային մասնագիտական տոնի կարգավիճակ։ Այժմ, սակայն, այդ օրը նշվում է համարյա բոլոր երկրներում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը