Քուրդ առաջնորդն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիա
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Սալահեթդին Դեմիրթաշը առաջիկայում այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Սալահեթդին Դեմիրթաշն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է թուրքական HaberTurk հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա ասել է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունը HDP-ը պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին: Քուրդ առաջնորդը վստահություն է հայտնել, որ ընտրություններում իր թեկնածությունը կպաշտպանի նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) ընտրախավի մի մասը, ինչը Թուրքիայում որպես սենսացիա է ընդունվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)