Նունե Եսայանը հայի ձեռքով հայ զինվորի սպանությունը չի՞ կարող կասեցնել
Հասարակություն
Որոշ ժամանակ առաջ մի շարք հայ երգիչներ հանդես էին եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում էին մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Մրցույթին չմասնակցելու պատճառներից էր փետրվարի 23-ին հայ զինվորի մահը, որն, ըստ նախնական վարկածի, մահացել էր հակառակորդի գնդակից: Սակայն երեկ այս վարկածը հերքվեց և պաշտոնապես հաստատվեց, որ 20-ամյա Ալբերդ Ադիբեկյանին սպանել է ոչ թե ադրբեջանցի դիպուկահարը, այլ իր ծառայակիցը:
Կփոխվի արդյո՞ք այս հայտարարությունից հետո հայ երգիչների մոտեցումը: Լուրեր.com-ը զրուցեց երգչուհի Նունե Եսայանի հետ, որն իր խոսքում ասաց. «Դա նշանակում է, որ պետք է գնա՞ն Ադրբեջան: Դա ոչ մի կապ չունի: Եթե այդ օրը, այդ պահին այդ զինվորը այդպես չի մահացել, դա նշանակում է պետք է գնա՞նք: Իսկ մյուս զինվորնե՞րը, որ մահանում են»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում նա որևէ քայլ ձեռնարկել՝ կանխելու համար բանակում հայի ձեռքով հայ զինվորի սպանությունը, երգչուհին ասաց. «Ես ոչինչ չեմ կարող անել: Դա պետք է դպրոցից, ընտանիքից դաստիարակվի, որ մինչև բանակ գնալը երեխան իմանա, թե ինչի՞ է գնում բանակ, որ չի գնում հայհոյանքների համար, մարդ սպանելու համար, այլ գնում է ծառայելու, լրիվ ուրիշ նպատակների համար: Այսինքն՝ մինչև բանակ պետք է շատ ճիշտ, լրիվ հասկանա, թե ուր է նա գնում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը