Ջոն Հեֆերնն ու Ռայներ Մորելը գրազ են եկել. պարտվողը մեկ շիշ վիսկի է նվիրել հաղթողին
Բլոգոսֆերա
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա-ԱՄՆ խաղի համար Հայաստանում այդ երկրների դեսպաններ՝ Ռայներ Մորելը և Ջոն Հեֆերնը գրազ են եկել՝ յուրաքանչյուրը կանխատեսելով իր երկրի թիմը. խաղադրույքը մեկ շիշ Ջեկ Դենիելս վիսկի: «Իմ ձեռքերում պահել եմ երեկ երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տարված խաղադրույքը (մեկ շիշ Ջեկ Դենիելս վիսկի): Կհանդիպենք եզրափակչում»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ տեղադրելով իր և Ռայներ Մորելի լուսանկարը՝ գրազի տարված խաղադրույքը հանձնելու պահին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց ԱՄՆ թիմի հետ: Գեղեցիկ և համառ պայքարում ի վերջո հաղթեց Գերմանիան Թոմաս Մյուլերի խփած միակ գնդակի շնորհիվ: Սակայն թե ԱՄՆ, թե Գերմանիայի թիմերը կշարունակեն պայքարը 1/8 եզրափակչում: Գերմանիան կխաղա Ալժիրի հետ, իսկ ԱՄՆ-ը Բելգիայի ընտրանու հետ: ԱՄՆ դեսպանն իր գրառմամբ հույս է հայտնում, որ իր երկրի թիմը դուրս կգա եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում