ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղով «Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի եռակի չեմպիոն Սպանություն՝ Գյումրիում, հայտնաբերվել է թմրանյութ․ քրեական նորություններ (տեսանյութ) Պարեկներն անցյալ շաբաթ հայտնաբերել են 404 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը Հայաստանում «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային համաժողով կանցկացվի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում «Տեսնենք, թե այս թրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա». Րաֆֆի Ասլանյան Ջրային պարեկները կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենա,որում հայտնաբերվել է «Մարիխուանա»-ի փաթեթներ Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ են Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին 

ԱՄՆ–ում բոլորը սպասում են «Սուպեր երեքշաբթի»-ին

ԱՄՆ

ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախնական ընտրությունները թևակոխել են վճռական փուլ։ Այսօր ԱՄն–ի 10 նահանգներում միժամանակ քաղաքացիներն ընտրելու են հանրապետական թեկնածուներից նրան, որը պետք է լինի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի հիմնական մրցակիցը։ Այս օրն ամերիկյան քաղաքական գործիչներն անվանել են «Սուպեր երեքշաբթի», հաղորդում է NEWSru–ն։

Հունվարի սկզբին մեկնարկված հանրապետական թեկնածուների նախընտրական մրցավազքում դեռևս հայտնի չէ, թե թեկնածուներից որը կարող է լինել Օբամայի մրցակիցը։ Ընդ որում՝ շատ փորձագետներ կանխատեսում են, որ այդ հարցի պատասխանը չի տրվի նույնիսկ «Սուպեր երեքշաբթիի» ժամանակ։ 

Այս պահին նախընտրական մրցավազքում պայքարում են չորս թեկնածուներ՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին, Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիք Սանտորումը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը։

Նախընտրական մրցավազքում նախագահի հանրապետական թեկնածու դառնալու լուրջ հավակնորդ է համարվում 64–ամյա միլիոնատեր Միտ Ռոմնին, որն իր դիրքերն ամրապնդել է անցյալ շաբաթ ԱՄՆ–ի չորս նահանգներում (Միչիգան, Արիզոնա, Վայոմինգ, Վաշինգտոն) անցկացված փրայմերիզներում տարած հաղթանակով։ 

Ըստ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների՝ Ռոմնին «Սուպեր երեքշաբթիի» ժամանակ հեշտությամբ հաղթանակ կարող է տանել Մասաչուսեթսում, որտեղ վերջինս հինգ տարի եղել է նահանգապետ, և Վերմոնտ նահանգում, որտեղ նա լայն աջակցություն է վայելում։ 

Այժմ ինտրիգը նրանում է, որ արդյո՞ք Սանտորումին կհաջողվի իր հիմնական մրցակցից՝ Ռոմնիից առաջ անցնել և կանխել նախկին նահանգապետի առաջխաղացումը։

Այնուամենայնիվ, հանրապետական կուսակցության ղեկավարության մեծ մասը չի ցանկանում Սանտորումին տեսնել Օբամայի հակառակորդ, քանի որ մտավախություն ունեն, որ վերջինս իր ուլտրապահպանողական հայացքներով չի կարող համարժեք մրցակից լինել Օբամային։ 

53–ամյա Սնատորումն արդեն երկար ժամանակ է, ինչ նախընտրական մրցավազքից դուրս է համարվում։ Մասնագիտությամբ փաստաբանն իր ելույթներում բազմիցս հանդես է եկել ապօրինի ներգաղթի, աբորտների, նույնասեռական ամուսնությունների և եկեղեցին պետությունից առանձնացնելու դեմ։ Արտաքին քաղաքականության հարցերում Սանտորումը նույնպես առաջնորդվում է պահպանողական հայացքներով՝ մասնավորապես կողմ լինելով Իրանի դեմ ավելի կոշտ վարվող քաղաքականությանը։

Ինչպես սպասվում է, «Սուպեր երեքշաբթին» լուրջ մարտահրավեր է լինելու նաև Նյուտ Գինգրիչի համար, որը մի ժամանակ Օբամայի հիմնական մրցակիցը լինելու լուրջ հայտ էր ներկայացրել, սակայն վերջին շրջանում ընտրողների շրջանում կորցրել է իր ժողովրդականությունը։ 

Նրա հիմնական հաջողությունը սպասվում է Ջեորջիա նահանգում, որտեղից նա մոտ 20 տարի ընտրվել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ։ Նախօրեին Գինգրիչի վարկանիշը կտրուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա խոստացավ բենզինի գինը նվազեցնել մինչև 2.5 դոլար մեկ գալոնը (մոտավորպես 3.8 լիտր)։ 

Վերջին մեկ ամսվա ընթացքում բենզինի գինը ԱՄՆ–ում միջինը 30 ցենտով բարձրացել էր՝ հասնելով մեկ գալոնը մինչև 3.72 դոլարի (մոտ 98 ցենտ 1 լիտրը)։

Ըստ փորձագետների՝ եթե Գինգրիչին նույնիսկ չհաջողվի Ջեորջիայում հաղթանակ տանել, նա ստիպված կլինի դուրս գալ նախընտրական մրցավազքից։  

«Սուպեր երեքշաբթին» հեշտ չի լինելու նաև հանրապետական մյուս թեկնածու Ռոն Փոլի համար, որը նախընտրական մրցավազքում աչքի է ընկել իր ազատական հայացքներով և ռազմատենչ հայտարարություններով։ Կոնգրեսականը, որը մինչ այժմ ոչ մի փրայմերիզում հաղթանակ չի տարել, երեք նահանգներում (Այդահո, Հյուսիսային Դակոտա, Ալյասկա) հաղթելու հայտ է ներկայացրել։ 

Դիտորդների ուշադրության կենտրոնում է լինելու Օհայո նահանգը, որտեղ նախագահ դարձած հանրապետական ոչ մի թեկնածու այդ նահանգում երբևէ հաղթանակ չի տարել։

Վիրիջինիա նահանգի քվեարկությանը միայն երկու թեկնածուներ են հայտ ներկայացրել՝ Ռոմնին և Փոլը, իսկ Սանտորումին և Գինգրիչին չի հաջողվել ընտրողներից բավական ստորագրություններ հավաքել՝ քվեաթերթիկներում իրենց անուններն ընդրգկելու համար։ 

Նախնական ընտրությունների հիմնական պայքարը գնում է  Հանրապետական կուսակցության համագումարի պատվիրակների մեծամասնության աջակցությունը ստանալու համար, որից հետո միայն պարզ կլինի դեմոկրատ թեկնածուի դեմ մրցող հանրապետական թեկնածուի անունը։ Հանրապետական յուրաքանչյուր թեկնածուի անհրաժեշտ է այդ համագումարում ներկա պատվիրակներից 1144–ի աջակցությունը։ Համագումարը տեղի է ունենալու օգոստոսին Տամպ քաղաքում (Ֆլորիդա նահանգ)։ 

Նախնական հաշվարկներով՝ այս պահին Ռոմնին ունի 203 պատվիրակների աջակցություն, Սանտորումը՝ 92, Գինգրիչը՝ 33, Փոլը՝ 25։ «Սուպեր երեթշաբթին» ամենամեծ հնարավորությունն է թեկնածուների համար՝ հանրապետական 419 պատվիրակների ձայները ստանալու համար։ 

Ըստ ԱՄՆ–ի ողջ տարածքում անցկացված վերջին հարցումների՝ Ռոմնին առաջատարն է իր հանրապետական մրցակիցների շարքում, սակայն իր ժողովրդականությամբ զիջում է դեմոկրատ մրցակցին՝ Օբամային։ Քաղաքացիների 43%–ը սատարում է Ռոմնիին, իսկ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 53%–ը։

Ըստ ամերիկյան վերլուծաբանների՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի օրոք վերջին շրջանում զգալիորեն աճել և բարեավվել է ԱՄՆ–ի տնտեսությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները տեղի է ունենալու նոյեմբերի 6–ին։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ինքնաթիռ է որսացել«Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է Գերմանիայում պատասխանել են Մերցի և Պուտինի միջև հեռախոսազրույցի հնարավորության վերաբերյալ հարցինԱդելիա Պետրոսյանը` Ռուսաստանի եռակի չեմպիոն Սպանություն՝ Գյումրիում, հայտնաբերվել է թմրանյութ․ քրեական նորություններ (տեսանյութ)Պարեկներն անցյալ շաբաթ հայտնաբերել են 404 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը Ռյուտեն հայտարարել է եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասինՀայաստանում «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային համաժողով կանցկացվիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում «Տեսնենք, թե այս թրքաբարո փիարին քանի հայրենակից «զոհ» կգնա». Րաֆֆի ԱսլանյանՋրային պարեկները կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենա,որում հայտնաբերվել է «Մարիխուանա»-ի փաթեթներՓաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ ենԵվրոպայում միջուկային զենքը կարող է հայտնվել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց ձեռքում. ՎենսՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Արման Ծառուկյանը Հայաստանում էՄահացել է դերասան Ջեյմս Ռանսոնը ԱՊՀ երկրների մոտեցումները` տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ, նման են. ՊուտինՀայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքներըՌուսաստանը լիովին հանձնառու է Ուկրաինայում խաղաղությանը. Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին (տեսանյութ)ԱՄՆ-ն կարող է վերացնել մի շարք ապրանքների մաքսատուրքերը․ Սպիտակ տունՀամայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են. սա է իրական Հայաստանը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանըՎրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում. Կոբախիձե Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը (տեսանյութ) Երկրի վրա G1 դասի մագնիսական փոթորիկ է նախատեսվումԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 460 դեպք, որից 162-ը՝ արտակարգ Ռուսաստանում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա, սպանել 10-ամյա երեխային. նոր մանրամասներՄանրամասներ Լոռու հրդեհից Պատահական այցելել են դպրոցներ և ստուգել՝ երեխաների մոտ բջջայիններ կան, թե ոչԿրեմլը մեկնաբանել է Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԻնչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերի 22-27-ը Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ Վաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերըԿիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է Թանկացումներ՝ ավագանու նիստի օրակարգում. ի՞նչ է սպասվում վաղը (տեսանյութ)Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց Ճապոնիան պատրաստվում է վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական նավթատարի առգրավումըԵրևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 459 գովազդ «Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլնի վնասը վերականգնվել էԱդրբեջանի և Հայաստանի դեսպանները մասնակցել են «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով քննարկմանը Ինչ հագնել Նոր Տարվան. ջինսերի տեսքը յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս ՊետրոսյանԳյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան չի կարողանում վերականգնել հարաբերությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ․ Bloomberg
Ամենադիտված