««Դեմ եմ»-ը մտադիր է քաղաքական ուժ դառնալ»
Բլոգոսֆերա
Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտնի է, որ կազմակերպությունը կամ շարժումը կոչվում է քաղաքական, երբ այն ձգտում է հասնել իշխանության: Երբ «Դեմ եմ»-ը ակցիա է կազմակերպում ի պաշտպանություն Աֆրիկյանների տան, Մաշտոցի պուրակի, կամ ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղևարձի թանկացման, նա դրսևորում է հասարակակակն ակտիվություն, հանդես է գալիս որպես հասարակական շարժում, բայց երբ արտահայտում է պահանջների լայն շրջանակ' սկսած Կառավարության կադրային քաղաքականությունից, մինչև դեմոգրաֆիական խնդիրներ ու օրենսդրական նախաձեռնություններ, դա արդեն ենթադրում է քաղաքական ակտիվության միտումներ: Հենց այդպիսի բովանդակությամբ մի հայտարարություն տարածել է այսօր «Դեմ եմ»-ը: Եթե հաշվի առնենք նաև «Դեմ եմ»-ի առանցքային ակտիվիստներից մեկի' օրերս արած այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ «Դեմ եմ»-ը քաղաքական ուժ դառնա, կարելի է ենթադրել, որ այն արդեն սկսել է քաղաքական գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ գործնական քայլեր անել: Հարց է առաջանում, քաղաքական ուժ դառնալու մտադրությունն ի սկզբանե կա՞ր, ընթացքո՞ւմ է առաջացել, առհասարակ ակտիվիստների՞ նախաձռնությունն է, թե՞ ինչ-որ մեկն է թիկունքում հուշել, հեռուն գնացող քաղաքական շահարկումների մտադրությամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում