Դամասկոսի մերձակա գյուղում 44 զինյալ հանձնվել է իշխանություններին
Մերձավոր Արևելք
Դամասկոսի մերձակայքում գտնվող Քասուա շրջանի Մակիլբիա գյուղում 44 զինյալ վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի խաղաղությանը և անվտանգությանը: 27 զինյալների կենսակերպն արդեն իսկ կարգավորվել է:
Վերջին 10 օրվա ընթացքում Դամասկոսի Բաբիլա գյուղում 55 զինյալ վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Իսկ նախորդ ամսվա ընթացքում իշխանություններին հանձված զինյալների թիվը եղել է 84: Նրանք հիմնականում Դամասկոսի մերձակայքում գտնվող գյուղերից են, մասնավորապես Մաալուլա, Ջաբաադին, Զաքիա, Տայիբա, Մակիլբիա, Այնալ Բայդա բնակավայրերից: Ավելի վաղ նման քայլի դիմել էին Սիրիայի Կունեյտրա շրջանի 38 զինյալներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան