Մարդու իրավունքների գրասենյակը գրություն է ուղարկել ԿԸՀ
Հասարակություն
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական գործընթացները թույլ կտա լուսաբանել և կհավատարմագրի այն լրագրողներին, որոնք ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով): Արդյո՞ք սա մարդու իրավունքների, խոսքի ազատության ոտնահարում չէ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Մարդու իրավունքների գրասենյակը այս խնդրի վերաբերյալ:
Այս թեմայով Լուրեր.com-ը զրուցեց օմբուդսմենի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ, որն ասաց. «Մեզ համար խիստ մտահոգիչ է ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգում նախատեսված այդ դրույթը, փաստորեն ըստ որի հավատարմագրումը կարող է դադարեցվել կամ մերժվել: Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական զարգացման տեսանկյունից առնվազն խիստ հետընթաց քայլ ենք գնահատում նման դրույթի նախատեսումը, այն չի բխում նաև ՀՀ օրենսդրության պահանջներից, քանի որ ո՛չ քաղաքացիական օրենսգրքով և ո՛չ էլ զանգվածային լրատվության մասին օրենքով նախատեսված չէ հավատարմագրման դադարեցման նման հիմք: Եվ մենք գտնում ենք, որ խոսքի ազատության և ընդհանրապես իրավունքի տեսանկյունից Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի տասներորդ հոդվածի պահանջների տեսանկյունից նաև նման սահմանափակումը և նման հիմքի նախատեսումն ուղղակի համատեղելի չէ այդ դրույթի պահանջների հետ: Այսինքն որևէ դեպքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար լրագրողի հավատարագրման դադարեցումը կամ մերժումը չի կարող հանդիսանալ ազատության իրավունքի համաչափ սահմանափակում: Առայժմ մենք ԿԸՀ-ին ներկայացրել ենք գրություն, ըստ որի պարզաբանումներ և մեկնաբանություններ կներկայացնեն համապատասխան կարգի վերաբերյալ, որից հետո կտեսնենք ինչ ընթացք տանք այս խնդրին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը