Օսբորն ընտանիքի համար նկարահանվում է տիկնիկային սերիալ
Աշխարհ
Օզզի Օսբորնի ընտանիքի անդամները կդառնան The F’n Osbournes տիկնիկային սերիալի հերոսներ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Ենթադրվում է, որ սերիալը բաղկացած կլինի 20 էպիզոդից: Նախագծի պրոդյուսերությամբ կզբաղվեն Օզզիի ամուսինն ու որդին՝ Շերոն և Ջեքը Օսբորնները: Նկարահանումները կիրականացնի Cuppa Coffee Studio կանադական ընկերությունը: Ավելի վաղ ստուդիան աշխատել է «Մահացու աստղային պատերազմներ» (MTV հեռուստաալիք) և «Տգեղ ամերիկացիներ»(Comedy Central) մուլտսերիալների վրա:
Ներկա պահին Cuppa Coffee Studio-ն ֆինանսական աջակիցներ է փնտրում The F’n Osbournes-ի համար: Սերիալի նկարահանումները պետք է սկսվեն ամռանը՝ 2012-ին:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2002-2005-ին, MTV հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է Օսբորններին նվիրված սերիալ (The Osbournes): Ծրագիրը բաժանված է եղել 4 եթերաշրջանների և ներառել է 52 մաս:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ