Եկեք այս անգամ լինենք անտարբեր ու չմեկնենք Եվրատեսիլ. Սոֆի Մխեյան
Հասարակություն
Մի շարք հայ երգիչներ փետրվարի 23-ին, հանդես էին եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Մրցույթը բոյկոտելու պատճառը փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանի մահն էր, ում, ըստ նախնական վարկածի, սպանել էր ադրբեջանցի դիպուկահարը: Սակայն երեկ՝ մարտի 5-ին, հերքվել է այդ վարկածը, և պաշտոնապես հաստատվել է, որ զինվորը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ՝ ծառայակցի գնդակից:
Փոխվել է արդյո՞ք հայ աստղերի մոտեցումն այս հայտարարությունից հետո, Լուրեր.com-ը փորձեց պարզել երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանից և երգչուհի Սոֆի Մխեյանից:
«Պետք է չգնան: Ես արդեն իմ կարծիքն ասել եմ: Ճիշտ է, շատ կարևոր է, թե զինվորին ով է սպանել հայը, թե՞՝ադրբեջանցին, բայց նախ հասկացեք ի՞նչ է նշանակում մեր երեխաներին ուղարկել այդ բեմահարթակ երգելու: Երևի ոչ մեկն այդքան չհասկանա, ինչքան ես: Չի կարելի այդ մարդկանց վտանգել: Ես թե որպես մայր, և թե որպես պրոդյուսեր եմ ասում: Այնտեղ մենք ունենք գերիներ: Գնում ենք այնտեղ ի՞նչ ուրախանանք, այս մի տարի էլ չգնանք, ինչ է եղել»,- ասաց Նադեժդա Սարգսյանը:
Նույն հարցի շուրջ Սոֆի Մխեյանը, չցանկանալով տալ մեկնաբանություններ, պարզապես նշեց. «Եթե պետությունը որոշի չներկայանալ, ուրեմն պետք չի: Պետք չի նաև այդ ամենը կապել երգիչների որոշման, չորոշման հետ: Եկեք այս անգամ լինենք անտարբեր ու չմեկնենք Եվրատեսիլ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը