Իրանին համոզելու ժամանակը սպառվել է. Իսրայելի վարչապետ
Իրան
«Իրանին միջուկային ծրագրից հրաժարվելու պահանջների ժամանակը սպառվում է», – հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Այս հայտարարությունն Իսրայելի վարչապետն արել է Վաշինգտոնում տեղի ունեցած ամերիկա–իսրայելական կոմիտեի հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի (AIPAC) նիստի ժամանակ, հաղորդում է BBC–ն։
Նեթանյահուն նշել է, որ ինքը չի կարող իրեն թույլ, որ «իսրայելցիները մշտապես ապրեն ոչնչացման սպառնալիքի տակ»։
Իսրայելը մտահոգված է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք զարգացնել, թեև պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դեռ դիվանգիտության ժամանակ կա, սակայն վերջինս նաև ընգծել էր, որ չի բացառում բոլոր հնարավոր սցենարների իրագործումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ