Խաչիկ Ասրյանը ցեղակրոնություն ընդունած անձնավորություն է. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Տեսանյութեր
Մարտի 4–ին Ազատության հրապարակում «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության անցկացրած հանրահավաքը մեծ տպավորություն գործեց հայ հասարակության վրա։ Իր բոցաշունչ ելույթով կազմակերպության անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ վեր հանեց մեր երկրի գոյության հենասյունը հանդիսացող եռամիասնությունը՝ հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ։
Սակայն Ասրյանի հայրենասիրական կորովը և դրանով պայմանավորված կտրուկ շարժումները շատերի մոտ նրա քաղաքական հայացքների և համաշխարհային պատմության ասպարեզում նրա ունեցած գիտելիքների (մասնավորապես՝ Նացիստական Գերմանիայի) աղքատիկության վերաբերյալ լուրջ կասկածներ են հարուցում։
Այդ կապակցությամբ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանից փորձեցինք ճշտել, թե չի՞ անհանգստանում արդյոք Հանրապետական կուսակցությունը, որ իր կեցվածքով նացիզմ քարոզող գործիչը կարող է վարկաբեկել ամբողջ ՀՀԿ–ն։ Վերջինս Ասրյանին բնութագրեց որպես հայրենասեր մարդ, «ազգային գաղափարախոսություն, ցեղակրոնություն ընդունած անձնավորություն»։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն