Բանտից փախել է Ղրղզստանի նախկին նախագահի եղբայրը
Աշխարհ
Ղրղզստանի ոստիկանությունը փնտրում է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբորը՝ Ախմատ Բակիևին, որը փախել է բանտից, հաղորդում է BBC Russian–ը։
Ախմատ Բակիևը բանտից փախել է այն ժամանակ, երբ նա բուժման նպատակով տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Ախմատ Բակիևը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, այդ թվում միջէթնիկ բախումներ հրահրելու համար։
Կուրմանբեկ Բակիևը երկրից հեռացել էր 2010–ի անկարգությունների ժամանակ, որի պատճառով տասնյակ մարդիկ էին զոհվել։
Նախկին նախագահն այժմ գտնվում է Բելառուսում, իսկ Ղրղզստանի իշխանությունները ձգտում են նրան էքստրադիցիայի ենթարկել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ