«Հայոց աշխարհ».Կարճատեսությո՞ւն, թե՞ նյութի չիմացություն
Հայկական Մամուլ
«Ըստ Զորի Բալայանի. «Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին՝ որպես առանձին պետական միավորի, դեռ չի նշանակում, թե այն չենք համարում միացյալ Հայրենիքի բնական, պատմական մաս: Ղարաբաղը միայն պատմական Հայաստանը չէ: Ղարաբաղը՝ նույնն է, թե Հայաստան»:
Սակայն երբ հայ փիլիսոփան ասում է. «Նույնիսկ հանուն Ղարաբաղի», նույնն է, թե ասեր հանուն Զանգեզուրի, կամ հանուն Հայրենիքի, Հայաստանի ցանկացած այլ տարածաշրջանի:
Ինչ վերաբերում է նրան, թե հայ փիլիսոփան Հայաստանի Հանրապետության փրկությունը բացառապես և առանց այլընտրանքի տեսնում է դեմոկրատիայի մեջ («այլ ուղի չկա՝» նրա բառերն են), ապա այստեղ արդեն ստիպված ենք մտածել ոչ թե կարճատեսության, այլ մեղմ ասած՝ նյութի չիմացության մասին:
Չգիտես ինչու բոլորը մոռանում են, որ Ղարաբաղը, բացի ամենայնից, ինչպես ասում էր Սերգեյ Գորոդեցկին, եղել և մնում է ողջ Հայաստանի միջնաբերդը, ամրակետը: Եվ իհարկե, նրա կորստով կսկսվեր այլ կորուստների շղթայական ռեակցիա»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ