Անիում պեղումները կշարունակվեն
Թուրքիա
Անիում պեղումները կշարունակվեն մահմեդական Ռամազան ամսից հետո՝ օգոստոսին: Այս մասին «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտնել է Կարսի մշակույթի և կրթության տնօրինության ղեկավար Հաքան Դողանայը:
Գործակալության թղթակցի հետ զրույցում Դողանայը նշել է, որ պատմական Անին Թուրքիայի տարածքում գործող կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է: Նրա խոսքով՝ պեղումներն անցկացվելու են Մայր տաճարի շրջակայքում և քաղաքի տարբեր շրջաններում: Թուրք մասնագետներն Անիում պեղումները սկսել են 2009 թվականից:
Գործակալությունը նշում է, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին 21 հազար զբոսաշրջիկներ են այցելել Անի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)