«Կարո՞ղ ենք կարծել, որ վիճակը շատ լուրջ չէ»
Բլոգոսֆերա
Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը` հայաստանյան սահմանի` Նախիջեւանի կողմից արգրեսիային ի պատասխան եւ ընդհանրապես, վերջին օրերի լարվածությանն ի պատասխան, գալիս է ասելու, որ վիճակը կարծես եթե ոչ լուրջ, ապա դիտարժան է:
Մանավանդ որ այսօր նման մի անդրադարձ էլ խնդրին կատարել է ԱՄՆ դեսպան Հեֆերնը...
Նկատենք, որ Ուկրաինայում էլ իր հերթին ավելի է սրվում արեւմուտք-Ռուսաստան պայքարը:
Հ.Գ. Էլ ավելի հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն այս օրերին մեկնում է Հարավային Աֆրիկա...
Կարո՞ղ ենք կարծել, որ վիճակը շատ լուրջերից չէ:
Եսի՞մ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում