Շնորհալի հայ երաժիշտը` Ս. Ցվետիկովի անվան դաշնամուրային միջազգային մրցույթի մրցանակակիր
Գիտություն և Մշակույթ
2012 թ. փետրվարի 8-12-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում տեղի է ունեցել Վ. Ս. Ցվետիկովի անվան դաշնամուրային 3-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտական բաժնի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Բունիաթյանը (դասատու՝ Մարգարիտա Սարգսյան) և արժանացել մրցույթի 2-րդ մրցանակին և դափնեկրի կոչմանը: Մրցութային ծրագրում հնչել են Ֆ. Լիստի, Յ. Ս. Բախի, Ալ. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Ե. Սամարինայի ստեղծագործություններից:
Վ. Ս. Ցվետիկովի անվան դաշնամուրային 3-րդ միջազգային մրցույթը անցկացվում է 2 տարին մեկ անգամ և եզակի է մասնակիցների կազմով. դաշնամուրային մրցույթին մասնակցում են ոչ թե դաշնակահարներ, այլ կոմպոզիտորական, դիրիժորական և երաժշտագիտական ֆակուլտետի ուսանողներ:
Այս տարի մրցույթին իրենց մասնակցությունն են բերել շուրջ 50 երիտասարդ երաժշտասեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Չինաստանից:
Նշենք, որ 2010 թ.-ին Վ. Ս. Ցվետիկովի անվան 2-րդ դաշնամուրային միջազգային մրցույթին Հայաստանի մասնակիցը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը (դասատու՝ Արմինե Նաղդյան) պարգևատրվել է մրցույթի «Գրան Պրի» մրցանակով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում