«Երկիր». Քոչարյանը Պուտինի հետ չի հանդիպել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և այսօր հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Երկիր»-ին ասաց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:
«Ռոբերտ Քոչարյանն իսկապես գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և մասնակցել «ՍԻՍՏԵՄԱ»-ի տնօրենների խորհրդի նիստին, բայց նա վաղուց արդեն Հայաստանում է: Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ապա նման հանդիպում իր նախկին գործընկերոջ հետ տեղի չի ունեցել, անգամ նախատեսված չի էլ եղել,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ