ԱՄՆ-ում ձերբակալվել են LulzSec հաքերական խմբի ղեկավարները
ԱՄՆ
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ ձերբակալվել են Lulz Security (կրճատ LulzSec) հաքերական խմբի մի քանի ղեկավարներ, որոնք ստանձնել են Sony ընկերության, ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզությունների վարչության, ԱՄՆ–ի Սենատի և բրիտանական ոստիկանության սերվերների վրա հարձակումների դեպքերի պատասխանատվությունը։
Սպասվում է, որ ձերբակալվածներից երկուսի դեմ մեղադրանքերը կհրապարակվեն այսօր։ Ձերբակալություններն իրականացվել են ԱՄՆ–ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները։ «Մենք գլխատել ենք Lulz Security–ն», – հաղորդում է Fox News–ը՝ մեջբերելով ՀԴԲ ներկայացուցչի խոսքերը։
Համաձայն ամերիկյան հեռուստաալիքներից մեկի տարածած հայտարարության, Lulz Security–ի ձերբակալված ղեկավարներից մեկն իր գործընկերների նկատմամբ ցուցմունք է տվել։
Այս հաքերական խումբը համագործակցել է Anonymous հայտնի խմբի հետ, որն անցյալ ամիս գաղտնազերծել էր ԱՄՆ–ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի և լոնդոնյան գործակալների միջև տեղի ունեցած բանակցությունների ձայնագրությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)