Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ) Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ) Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ) «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղին Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունը Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա 

Արսեն Արշակյանն անդրադարձել է Սեպուհ Ապիկյանի գրառմանը. «Տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը»

Բլոգոսֆերա

ՃՈ պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դերասան Սեպուհ Սպիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եվ Հայաստանը այլեվս չեմ ուզում համարել իմ հայրենիքը… Անչափ «ցնցված» եվ «հիացած» մեծն Ճանապարհային Ոստիկանություն` «փոսի գայի» մականվամբ, վերաբերմունքից և աշխատանքից:

Նման գրառման պատճառը ՃՈ կողմից 200. 000 դրամի չափով տուգանվելու հանգամանքն է: Որպես Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար չէի կարող անարձագանք թողնել դերասանի հայտարարությունը: Ամենևին չէի ցանկանա անդրադառնալ թեմային, բայց նկատի ունենալով Ս. Ապիկյանի անձը, կարծում եմ դա անհրաժեշտ է: Պարզաբանեմ հերթականությամբ.
Ցանկացած քաղաքացի, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության շրջանում ճանաչում ունենալու հանգամանքից, օրենքի առաջ պատասխանատություն է կրում, եթե խախտել է այդ օրենքը: Պրն Ապիկյան, ստիպված եմ հասարակության լայն շրջանակի դատին հանձնել այն, ինչ իրականում տեղի է ունեցել ս.թ. մայիսի 23-ին 22.10-ի սահմաններում: Քանի որ ձեր գրառումը կարդացող յուրաքանչյուր մարդու մոտ թյուր կարծիք կձևավորվի ՃՈ հանդեպ:

Եվ այսպես. 23.05.2014 թ. քաղաքացի Ս. Ապիկյանը միանգամից մի քանի խախտում է թույլ տվել: Այն է՝ ոչ սթափ վիճակում, չունենալով վարորդական իրավունքի վկայական և չհաշվառված «ՄՏՌ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլետը վարել է Երևւան քաղաքի Բագրևանդի փողոցով Քոչինյան փողոցի կողմից աջ մայթեզրից մեկ-երկու մետր հեռավորությամբ 40-ից 45 կմ/ժամ արագությամբ՝ Մոլդովական փողոցի ուղղությամբ՝ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի, նույն օրենքի 18-րդ կետի «գ» ենթակետի, նույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, մոտենալով թիվ 36 էլեկտրական սյան դիմաց Ս. Ապիկյանը թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի պահանջները՝ այն է՝ մոտոցիկլետը վարել է հաշվի չառնելով ճանապարհի ծածկույթը, որը տվյալ պահին եղել է թաց և չի ընտրել այնպիսի արագություն, որ կարողանար լիարժեք կառավարել տրանսպորտային միջոցը: Կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը կողաշրջվել է և սահելով դուրս գալով դեպի հանդիպակաց ուղեմաս բախվել է դիմացից երթևեկող, բայց տվյալ պահին կանգնած վիճակում գտնվող Անդրանիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 32 DS 674 համարանիշի ավտոմեքանային՝ պատճառելով գույքային վնաս: Վերոգրյալը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, որը կազմվել է ընթերականների ներկայությամբ, տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններով, Սեպուհ Ապիկյանի և մյուս վարորդի բացատրությունեներով, բժշկական վկայարկման արձանագրությամբ և գործի նյութերով:

Հարգելի պրն Ապիկյան, բարեբախտաբար ձեր անպատասխանատու պահվածքը լուրջ հետևանքներ չի առաջացրել: Ինձ համար անհասկանալի և զարմանալի է, որ դուք խոսում եք հայրենիքից, հայրենասիրությունից և ասում թե հիասթափվել եք: Հայրենիքը բոլորինս է և սիրել այն, չի նշանակում միայն գեղեցիկ բառեր կամ նախադասություններ ձոնել: Հայրենիքը սիրել նախ և առաջ իմ պատկերացմամբ այդ հայրենիքի օրենքը, կարգ ու կանոնը հարգել է նշանակում: Նորից եմ կրկնում, բարեբախտաբար ծանր հետևանք չի ունեցել ձեր այսպես ասած «վոյաժը»:

Հետևաբար տեղին չէ բարոյականության մասին ձեր շահարկումը: Հիմա այն մասին, թե ինչու եք տուգանվել 200. 000 դրամի չափով: Դուք օրենքի միանգամից երեք հոդված եք խախտել և դրանցից յուրաքանչյուրը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանձին առանձին: Օրենքով սահմանված կարգով ձեզանից արյան փորձանմուշ է վերցվել, արդյունքում հայտնաբերվել է 1.3 /գրամ-լիտր/ ալկոհոլ, մասնագետները կհասկանան, որ սա համարվում է 2-րդ աստիճանի հարբածություն և սահմանված տուգանքի չափը 150 .000 դրամ է: Բայց քանի որ առհասարակ վարելու իրավունք էլ չեք ունեցել օրենքը նախատեսում է տուգանք 200. 000 դրամի չափով: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի համաձայն մի քանի հոդվածով խախտում կատարելու դեպքում քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում առավելագույն տուգանքով՝ տվյալ դեպքում 200.000 դրամի չափով: Նույն այն հայրենիքի օրենսդրությունն է նախատեսում դա, որից պրն Ապիկյան, անարդարացիորեն հիասթափվել եք: Քանզի հայրենիքը հաստատ ձեզ չի խնդրել կամ դրդել ոչ սթափ վիճակում մեքենան վարել, խախտում կատարել: Հուսով եմ, պարզաբանումը առավել քան հստակ էր: Ձեր թույլ տված խախտումների և ՃՈ կիրառած տուգանքի համադրությամբ, պրն Ապիկյան ով է առավել մեղավոր դուք, որ առանց փաստաթղթի, ալկոհոլ օգտագործած վիճակում, առհասարակ վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց եք վարել ու բախվել այլ մեքենայի, թե Ճանապարհային ոստիկանությունը, որ վարչական պատասխանատվություն է կիրառել: Ձեր ասած «փոսի գայի» մականվամբ ՃՈ-ն ընդամենն առաջնորդվել է օրենքով: Մի դիտարկում էլ՝ «փոսի գայի» ձևակերպումն ամենևին էլ մականուն չէ, բնորոշումը Ձեր պես վարորդներն են տվել շատ վաղուց:

Հուսամ, պրն Ապիկյան, որ որ այսուհետ կպահպանեք երթևեկության կանոնները և առիթ չեք ունենա շփվելու Ճանապարհային ոստիկանության հետ, հակառակ դեպքում կրկին հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Մաղթում եմ Ձեզ անվտանգ երթևեկություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի ԵՄ-ն ևս 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ԱԹՍ-ների համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էԻրանը խոստացել է արգելափակել տարածաշրջանային նավթի և գազի արտահանման ուղիները ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերըԸնդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանության մասնակիցներն են Մագանադում արջը տղամարդու է հոշոտել Շոգի պատճառով՝ Գերմանիայում վտանգի տակ է հայտնվել արտադրությունը, իսկ Ֆրանսիայում 142 մարդ խեղդվել է Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ ՊեսկովԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՈվ կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկելԼիբանանն ու Իսրայելը Հռոմում համաձայնության են եկել երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ Al Jazeera Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպանՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրըԳարեջրի օրեր՝ ԵրևանումԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդԱլիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջՆյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալԹրամփը չի բացառել, որ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները չեն հրապարակվիՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըԶախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրըՄոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղինՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆԳագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն հարվածել է Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերինԿեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում ենԵրևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Հինգշաբթի օրվա ելույթը նվիրված կլինի «ազատ և արդար ընտրություններին». Դոնալդ Թրամփ Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել էԳոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենաՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՓլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներիցՂազախստանում թղթադրամները «լվանում են» լվացքի մեքենայում՝ որակը ստուգելու համարՍթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջՎահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Դոհա՝ Քաթարի նախկին էմիրին պատվի արժանացնելու համար2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿ
Ամենադիտված