Մադոննան կամուսնանա՞
Աշխարհ
Ամերիկյան մամուլում լուրեր են պտտվում, որ Մադոննայի նոր զուգընկերը՝ 24-ամյա Բրահիմու Զեյբատուն, ամուսնության առաջարկ է արել աշխարհահռչակ երգչուհուն։
Իհարկե, դա չի նշանակում, որ Մադոննան կհամաձայնվի։ Ոչ վաղ անցյալում նա հայտարարել էր, որ ավելի շուտ գնացքի տակ կնետվի, քան երրորդ անգամ կամուսնանա։
«Բրահիմն առաջարկություն է արել Մադոննային, սակայն նա դեռ մտածում է և չի ուզում շտապել։ Նրանք երջանիկ են, սակայն հարսանիքի ժամանակը չէ։ Մադոննան վախենում է միայնությունից, իսկ երիտասարդ զուգընկերը նրան ինքնավստահություն է հաղորդում»,– ասել է երգչուհու ընկերներից մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ