Ամուսնությունն իմաստ չունի. Էնրիկե Իգլեսիաս
Աշխարհ
Չնայած որ ճանաչված երգիչ Էնրիկե Իգլեսիասը (Enrique Iglesias) և նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան արդեն 10 տարի է միասին են, սակայն զույգը չի շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները։ ԶԼՄ–ները բազմիցս անդրադարձել են այս հարցին, սակայն դատելով երգչի անկեղծ խոսքերից՝ դրան սպասելն իմաստ չունի։
«Աննան բավականին խելացի է՝ ինձ հետ ամուսնանալու համար։ Մեր օրերում ընդունված չէ ամուսնանալը»,– նշել է նա։ «Ես երբևէ չեմ մտածել, որ պաշտոնապես ամուսնանալն ունի մեծ նշանակություն։ Երևի դրա պատճառն իմ ծնողների ամուսնալուծությունն է։ Սակայն ես չեմ հասկանում՝ ինչու պետք է սիրել մարդուն ավելի շատ թղթի ինչ–որ կտորի համար։ Ինձ համար կարևորը լավ ծնող լինելն է»,– ասել է Էնրիկեն Parade ամսագրին տված հարցազրույցում։
Նշենք նաև, որ Աննա Կուռնիկովան կիսում է Իգլեսիասի կարծիքը և երջանիկ համատեղ կյանքը գերադասում է հարաբերությունների պաշտոնականացումից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ