«Հրապարակ». Պատգամավորի թեկնածու կառաջադրվի ևս մեկ լրագրող
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը՝ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: Ս. Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ