«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը սիսիանցիներին համեմատել է կլյաուզնիկների հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ անցած շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավտոբուսով Սյունիքի մարզ էր գնացել, Սիսիանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Մշակույթի տանը բնակիչներից մեկն ինչ-որ խնդրի վերաբերյալ հարց է բարձրացրել, վարչապետը պատասխանել է, թե «գրի´, ուղարկի´, կպատասխանեմ»: Քաղաքացին ասել է. «Դե կենդանի այստեղ նստած եք, թող Ձեր օգնականները գրեն և հիշեցնեն», վարչապետն, ի պատասխան, նշել է. «Ի՞նչ ա, գրելուց խա՞մ եք, սիսիանցիները լավ գրողներ են»: Ներկա սիսիանցիներից շատերին վիրավորել է «կլյաուզնիկներ»-ի հետ իրենց համեմատությունը: «Ժողովուրդ»-ը փորձել է լուրի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանից, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ