«Երկիր».Գագիկ Ծառուկյանն ու Պալաչը համաձայնության են եկել
Հայկական Մամուլ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև ծագած տրանսպորտային «բարեգործական» վեճը կարծես այլ ընթացք է ստանում: Երեկ վաղ առավոտից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երևան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել: Փոխարենը ավելացել է Աբովյանից Երևանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը: Աբովյանի բնակիչները խոսում են, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը համաձայնության են եկել, և ԲՀԿ ղեկավարը որոշել է խնայել իր սանիկին՝ թողնելով, որ այս գիծը սպասարկեն միայն 261 համարի երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Արթուր Հարությունյանի «Քինգ Դե-լյուքս» ընկերությանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ