«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը՝ զագարի աղբյուր
Հայկական Մամուլ
«Արեւածագը հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է», հայտարարել է «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
ՙՄեկնաբանելով լուրը, «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Սյունյաց արծիվը երեւի նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե արեւածագն է, այլ արեւը, որովհետեւ մի տեսակ սիրուն բան չի ստացվում' փաստորեն ամեն երեկո Սերժ Սարգսյանը պրծնում է: Ամեն դեպքում' Խաչիկ Ասրյանի անմնացորդ նվիրումը բացառապես հիացմունքի է արժանի: Պարզապես ճիշտ կաներ, եթե մշտապես արեւային ակնոցներ կրեր. հանկարծ արեւին շատ նայելուց աչքերը չվնասվեն:
Այս ամենի մեջ միակ մտահոգիչն այն է, որ Խաչիկ Ասրյանը նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար է, այսինքն' պետական պաշտոնյա: Եթե ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար լիներ' պրոբլեմ չէր լինի. թող ինչքան ուզում է' «զագառ ընդունի» իր արեգակի ճաճանչափայլ շողերի ներքո: Իսկ երբ պետական պաշտոնյան է այդպիսի բաներ ասում' դա արդեն վատ է: Նշանակում է' Սերժ Սարգսյանին այդ ամենը դուր է գալիս:
Ի դեպ, կանխատեսումների համաձայն, մայիսի 6-ից հետո Հայաստանում լավ ամպամած է լինելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ