«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանից ստանալիքը ստացել է
Հայկական Մամուլ
«Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու եւ վճարելու», ՕԵԿ համագումարում հայատարարել է Արթուր Բաղդասարյանը:
Մեկնաբանելով Բաղդասարյանի խոսքերը՝ «ՉԻ»-ն գրում է. «Սա իսկապես տարօրինակ հայտարարություն է: 2008-ի նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին ինչ-որ պիտի տար' տվել է: Չէ, ուրիշ բան մի մտածեք, կոալիցիա կազմելու համաձայնություն է տվել: Եվ ինչ որ պիտի ստանար' ստացել է: Մի երկու պորտֆել կառավարությունում եւ երբեմնի համակիրների մեծ մասի արհամարհանքը: Ինչ վերաբերում է վճարելուն, ապա համագումարը Սերժ Սարգսյանի հետ առեւտուր անելու լավագույն վայրը չէր: Համ էլ' Սերժ Սարգսյանի վիճակն այնպիսին չէ, որ ՕԵԿ-ը վճարի եւ 5 տոկոս ստանա: «Քաչալը ճար ունենար՝ իր գլխին կաներ»:
Իսկ ահա պետությանը եւ ժողովրդին վճարելու բան Արթուր Բաղդասարյանը հաստատ ունի: Բայց դա երեւի տեղի կունենա նախագահական հաջորդ ընտրություններից հետո' դատարանի որոշմամբ: Չնայած' չի իմացվի. ուղիղ երկու ամիս հետո մարդը զրկվելու է ոչ միայն պատգամավորական մանդատից, այլեւ անձեռնմխելիությունից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ