Ձնաբքի հետևանքով արգելափակվել է 60 ավտոմեքենա
Հայաստան
Մարտի 6-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել է 60 ավտոմեքենա, ինչի հետևանքով առաջացել է խցանում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 11 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 34 ուղևոր։ Երթևեկությունը վերականգնվել է, ասված է ՀՀ ԱԻ նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի