«Ես զարմանում եմ, որ հերյուրանքները գոհացնում են պատվիրատուներին»
Բլոգոսֆերա
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես զարմանում եմ, որ հերյուրանքները գոհացնում են պատվիրատուներին:
Ախր զրպարտելուց առաջ գոնե մտածեք: Խիղճ չունեք, գոնե խելք ունեցեք: Մի տեղից մի բան լսում եք ու գոնե չեք էլ ճշտում, թե տրամաբանություն կա՞ գոնե ասվածի մեջ:
Հիմա ընկել, գրել են. «Մանվելի տղա Կարենի քաղաքապետական ընտրությունների ժամանակ Էջմիածնում մի ուրիշ Կարեն Մանվելի Գրիգորյան էլ կար, որը աշխատում էր քաղաքապետի մյուս թեկնածու Հակոբ Հակոբյանի բենզալցակայանում: Խեղճ տղու միսը կերան, անգամ Հայաստանից մեկուսացրել էին որոշ ժամանակով, որ իրեն ռազբորկաներից հանգիստ թողնեին: Խեղճը մորն էր մեղադրում' մամ ինչո՞ւ իմ անունը Կարեն դրեցիր»: Հիմա մեր այս ինքնահռչակ հոդվածագիրը, եթե մի քիչ ծանոթ լիներ լրագրողական էթիկայի կանոններին, գոնե ձեւի համար, մեղադրելուց առաջ մի երկու բառ էլ մեր հետ կզրուցեր, կփորձեր մեր դիրքորոշումն էլ ճշտել ասվածի կապակցությամբ: Եթե տարրական կուլտուրա ունենար, գոնե այդ իր մատնանշած խեղճ տղայի հետ կզրուցեր: Այդ դեպքում, եթե իհարկե, խելքի թեկուզ չնչին նշույլ ունենար, կհասկանար, որ իր ակնարկած տղան 2008 թվականին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համապատասխան տարիք էլ չի ունեցել (Ինչպես Ընտրական օրենսգրքի 132 հոդվածը, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 24 հոդվածը փաստում են, որ համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին): Կհասկանար, որ շատ խախուտ հիմքի վրա է զրպարտությունը հյուսում, որ իր մտացածին պատմությունն անտրամաբանական է, ոչ մի խելամիտ մարդ չի ընկնի իր խելքին: Հասկանում եք, չէ՞: Հոդվածագրի ակնարկած Կարեն Մանվելի Գրիգորյանը չէր էլ կարող թեկնածություն առաջադրել: Ուրեմն էլ ի՞նչ նպատակ պետք է ունենային նրան հետապնդելը, չգիտեմ' Հայաստանից մեկուսացնելն ու էլ եսիմ ինչ:
Ես ակնկալում եմ, ավելին' ես համոզված եմ, որ նման զրպարտիչներին, նման պատվեր կատարող ապրանքներին քննադատաբար է վերաբերվում ողջ հանրությունը, այդ թվում' իսկապես իրենց մասնագիտական պարտքը բարեխիղճ ու անկաշառ կատարող լրագրողները: Ես լիահույս եմ, որ նման վարքագիծը համընդհանուր դատապարտման պետք է արժանանա»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել