ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձևի նոր նախագիծ են քննարկում
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն երեկ սկսել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի առաջարկած նոր բանաձևի նախագծի քննարկումները, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Փաստաթղթի համաձայն՝ ռազմական գործողությունները նախ պետք է դադարեցնեն Սիրիայի կառավարական ուժերը, այնուհետև՝ ընդդիմությունը։ Ընդ որում, ընդդիմությանն ուղղված կոչերն այնքան էլ կոշտ չեն ձևակերպված, որքան՝ պաշտոնական Դամասկոսին ուղղվածները։
Այնուամենայնիվ, ամերիկյան նոր բանաձևի նախագիծն ավելի հավասարակշիռ է, քան Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ մերժվածները։ Չնայած դրան, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը երեկ հայտարարել է, որ առաջարկված նախագիծն էական լրամշակման կարիք ունի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ