ԱՄՆ–ում «Սուպեր երեքշաբթիի» արդյունքներով Միտ Ռոմնին առաջատար է
ԱՄՆ
ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների մրցավազքը հանրապետական թեկնածուների միջև ձգձգվում է։ Համաձայն նախնական ընտրությունների արդյուքների՝ «Սուպեր երեքշաբթի»–ի ժամանակ, որը պետք է անցկացվեր 10 նահանգներում, նախագահի հանրապետական թեկնքածուի ֆավորիտ համարվող Մասաչուսեթսի նախկին նահանգնապետ Միտ Ռոմնիին չի հաջողվել նախընտրական պայքարից դուրս մղել իր հիմնական մրցակցին՝ Փենսիլվանիայի ընտրված նախկին սենատոր Ռիկ Սանտորումին, հաղորդում է Вести.ru–ն։
Թեև ընտրությունների վերջնական արդյուքները չեն հրապարակվել, սակայն ամերիկյան լրատվամիջոցներն արդեն հայտարարում են հաղթողների անունները։ Տասը նահանգներից ամենաշատում հաղթանակ տարել է Միթ Ռոմնին՝ Մասաչուսեթս, Վիրջինիա, Վերմոնտ և Այդահո, Օհայո։ Հանրապետական մյուս թեկնածու Սանտորումը հաղթանակ է տարել Օկլահոմայում, Տենեսիսում և Հյուսիսային Դակոտայում։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը հաղթել է Ջերոջիա նահանգում, ինչը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ երկու տասնամյակ նա այդ նահանգից է ընտրվել Կոնգրեսի անդամ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները տեղի է ունենալու նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)