Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունն արդյունավե՞տ չէ
Հասարակություն
Լուրեր.com կայքում «Ո՞ր քաղաքացիական նախաձեռնությունն է արդյունավետ գործում» հարցադրմամբ հարցում է անցկացվել, որին մասնակցել է 1120 օգտատեր։ Հարցման մասնակիցներից ամենաշատ թվով օգտատերեր՝ 260 հոգի, քվեարկել են «Բանակն իրականում» նախաձեռնության օգտին։ Երկրորդն, ըստ օգտատերերի, արդյունավետ է գործում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, որի օգտին քվեարկել է 190 քաղաքացի։ «Փրկե՛նք Թեղուտը» նախաձեռնությունը, օգտատերերի գնահատմամբ, երրորդն է, այն հավաքել է 170 ձայն։ Առավել ցածր ցուցանիշ է արձանագրվել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության օգտին։ Վերջինիս գործունեությունն արդյունավետ է համարել ընդամենը 30 օգտատեր։
Հատկանշական է, որ 1120 օգտատերերից 370-ը նշված քաղաքացիական նախաձեռնություններից ոչ մեկի գործունեությունն արդյունավետ չի համարում։
Իսկ հարցվածներից 10-ն առհասարակ տեղյակ չէ վերջիններիս գործունեությունից կամ դժվարությամբ է կողմնորոշվում դրանց արդյունավետությունը գնահատելու հարցում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը