Ժամանակակից ստրկատիրությունը
Բլոգոսֆերա
Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչքան էլ արտաքուստ պնդեն հակառակը, նեխած կապիտալիստական հասարակարգի տարբերությունը ստրկատիրականից այնքան էլ մեծ չէ: Այժմ կսկսենք ներկայացնել ժամանակակից ստրկատիրության դրսևորումները.
1. Տնտեսական մեթոդներով ստրուկի հարկադրումը մշտապես աշխատելու.
Ժամանակակից ստրուկը ստիպված է առանց կանգ առնելու աշխատել գրեթե ցմահ, քանզի մեկ ամսվա ընթացքում իր վաստակած գումարը բավարարում է միայն մեկ ամսվա սննդին և մեկ ամսվա կոմունալ ծախսերին (իսկ հաճախ դրան էլ չի բավարարում): Ու քանի որ ժամանակակից ստրուկի դրամական միջոցները բավարարում են միայն մեկ ամսվա, ապա նա հարկադրված է աշխատել իր ողջ կյանքում: Կենսաթոշակը ևս հաճախ կրում է ֆիկտիվ բնույթ, քանզի ստրուկ-թոշակառուն այն ամբողջությամբ ծախսում է մեկ ամսվա սննդի և կոմունալ ծախսերի վրա, և նրա մոտ այլևս ազատ գումար չի մնում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում