ԵՄ–ն հավակնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դեր ստանձնել
Աշխարհ
Պրահայում երկուշաբթի օրը Վիշեգրադյան քառյակի և Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպումն արդյունավետ է եղել։ Այս մասին հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել են Եվրամիության պաշտոնյաները և բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարները։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ թեև հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրին հատուկ անդրադարձ չի կատարվել, սակայն չլուծված հակամարտության հարցը քննարկվել է։
«Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն առումով, որ Եվրոպական միությունը հավակնում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այնպիսի հակամարտությունների լուծման հարցում, ինչպիսինն է ղարաբաղյան հակամարտությունը», - ասել է հանձնակատարը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում