Ատեստատների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 12-ը
Բլոգոսֆերա
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի դիմորդներ,
Այսօր կայացավ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որում ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք նաև դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ' հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը, ժամը 17.00:
Ընդգծում եմ, որ ատեստատների ներկայացման վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվելու:
Այն դիմորդները, որոնք չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից, անկախ ստացած գնահատականներից»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել