Տիգրան Սարգսյանը կրկին անդրադաձել է գրքերի գների թանկացման խնդրին
Հասարակություն
Կառավարության այսօր տեղի ունեցած հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձավ գրքերի գների բարձրացման խնդրին:
«Անցած նիստին մենք անդրադարձանք գրքերի գների թանկացման հարցին: Վաչե Գաբրիելյանը մեզ տվեց պարզաբանումներ, որ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն, որը պետք է հանգեցներ գների բարձրացմանը, չի կատարվել: Եվ մենք խնդրեցինք տնտեսական մրցակցության հանձնաժողովին, որպեսզի ուսումնասիրվեր այս հարցը և մեզ ներկայացվեր արդյունքը», - նշեց վարչապետը և խոսքը տվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որն ասաց. «Խնդիրը մենք ուսումնասիրել ենք, հանդիպել ենք այս ոլորտում գործող տնտեսվարողների հետ, և մեր ուսումնասիրության արդյուքնում պարզել ենք հետևյալը, որ գրքի գների բարձրացումը հիմնականույմ պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալման արդյունքում: Ի դեպ, մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ բարձրացել են խիստ սահմանափակ թվով գրքերի գները: Ֆինանսների նախարարության կողմից արդեն տրվել են համապատասխան պաշտոնական պարզաբանումներ: Պաշտոնական պարզաբանումը ամբողջությամբ կարգավորում է խնդիրը, և տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, և այդ պարզաբանման արդյունքում համապատասխան փոփոխություններ կկտարվեն: Եվ այս ոլորտում գործող տնտեսվարողները հավաստիացրեցին, որ պարզաբանումը ստանալուց հետո համապատասխան փոփոխություններ կկատարվեն հաշվառման ընթացակարգերում, և դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս խնդրի կապակցությամբ, հետ կվերադառնան նույն մակարդակին: Այդուհանդերձ, ես կոչ եմ անում մեր բոլոր սպառողներին՝ եթե կտեսնեն, որ այն գրքերի գները չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմեն մեր հանձնաժողովին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը