Facebook սոցցանցն անհասանելի է մի շարք երկրներում
Աշխարհ
Չորեքշաբթի առավոտյան աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի օգտատերերը աշխարհի մի շարք երկրներում չեն կարողացել մուտք գործել իրենց անձնական էջեր։ Կայքը որոշ օգտատերերի համար արդեն երկու ժամ է՝ չի գործում։
Մասնավորապես՝ սոցցանցից օգտվել չեն կարողանում Ռուսաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Եգիպտոսի, Ուկրաինայի բազմաթիվ օգտատերեր, հաղորդում է BBC Russian-ը։
Սոցցանցի անհասանելիության պատճառները հայտնի չեն։ Ընկերությունից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։
Հայաստանյան օգտատերերը ևս բողոքում են սոցցանցի անհասանելիության կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ