Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Դենիզլի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցող կառավարական ավտոշարասյան մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, շթայական վթարի արդյունքում ավտոշարասյան 6 ավտոմեքենաներ, որոնք Էրդողանին ուղեկցում են երկրի տարածաշրջաններով նախընտրական շրջագայության շրջանակում, վնասվել են:
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռով Դենիզլի ժամանած Էրդողանն օդանավակայանից ուղևորվում էր քաղաքի կենտրոն: Խաչմերուկը հատելու ժամանակ նրան ուղեկցող պահապանների ավտոմեքենաները ՃՏՊ-ի են ենթարկվել, ինչի արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Մնացած ուղևորները շարունակել են ճանապարհը՝ փոխադրվելով այլ ավտոմեքենաներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)