Ջորջ Վաշինգտոնին հիշեցնող հավի կտորը վաճառվել է 8100 դոլարով
ԱՄՆ
ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչ Ռեբեկա Սպեյտը eBay-ում հավի նագետը վաճառել է 8100 դոլարով։ Բանն այն է, որ ուտեստը հիշեցնում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին, հաղորդում է NEWSru.com-ը
Սպեյտը պնդում է, որ հավի «հայրենասիրական» կտորը հայտնաբերել է դեռևս երեք տարի առաջ։ Նա արդեն պատրաստվում էր աղբաման շպրտել ուտեստը, սակայն պատահաբար նկատել է ԱՄՆ-ի հիմնադիր հորը հավի կտորի նմանությունը։
Դրանից հետո Ռեբեկան հավի միսը վաճառքի է հանել eBay-ում։
«eBay-ը մի պահ դադարեցրեց աճուրդը՝ ժամկետանց սննդի վաճառքն արգելված լինելու հիմնավորմամբ»,- պատմում է Ռեբեկան՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց նրան բացառության կարգով հնարավորություն են ընձեռել շարունակել աճուրդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)