Ստամբուլում սկսվել է Աֆղանստանի հարցով համաժողովը
Թուրքիա
Քսան երկրների դիվանագետներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ պատրաստվում են Թուրքիայում տեղի ունենալիք համաժողովին, որտեղ կքննարկվի Աֆղանստանի ապագան:Համաժողովի պատվիրակները հանդիպման ժամանակ կփորձեն մշակել Աֆղանստանի անվտանգության և կայունության վերաբերյալ նոր ռազմավարություն 2014 թվականին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հաղորդում է թուրքական Hurruyet-ը: Ըստ պլանի` ԱՄՆ-ի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների զորքերը իրենց առաքելությունը Աֆղանստանում կավարտեն 2014 թվականին: Չնայած վերջին տարիներին Աֆղանստանը միլիարդավոր դոլարների օգնություն է ստացել, սակայն շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)