«Արի ձեքռս գլխիդ դնեմ, տարոսը քեզ»
Բլոգոսֆերա
Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արի ձեքռս գլխիդ դնեմ, տարոսը քեզ...
Երևի կարդացողը կմտածի, որ այս խոսքերի հեղինակը հենց նոր հիվանդանոցից է դուրս եկել, որտեղ նրան բժիշկներն ասել են, որ ուր որ է մի 5 կգ կշռող տղա է ունենալու...
Իրականում, այս խոսակցությանն, ընդ որում մի քանի անգամ, ականատես եղա եվրոպական դեսպանատներից մեկի սպասասրահում, որտեղ գնացել էին վիզաս երկարացնելու նպատակով: Ստացածն ընդամենը եվրոպական մի միջին քոսոտ երկիր մտնելու թույլտվություն էր, բայց այնքան էին ուրախացել, կարծես հենց նոր դրախտ ուղեգիր էին նվաճել: Ու այստեղ ոչ մի վայրկյան չեմ էլ պատրաստվում մեղադրել աջուձախ տարոս բաժանողներին... Նրանց հաստատ հեշտ կյանք առաջիկայում չի սպասվում: Ինչ-որ մի ույգուրի անունով հանձնվել եվրոպական որևիցե երկրում, լագերային ստորացուցիչ կյանք, անընդհատ դատարաններ ու սովից չմեռնելու համար մի քանի 100 եվրո սոցիալական վճար... Բայց էս ուր ենք հասել, որ հիմա մեր երկրից մեկնում են այսքան մեծ ուրախությամբ, կարծես ոչ թե իրենց Հայրենիքն է, այլ ատելությամբ լցված ինչ-որ հողատարածք... Ու այս ամենի հիմքում ընկած է խոր հիասթափությունը, հույսի և արդարության բացակայությունը: Գնացողներին պետք չէ մեղադրել, որոշումն իրենցն է, բայց արդյոք այս համակարգն ինչ որ բան անում է մարդկանց իրենց երկրում պահելու համար: Անում է, բայց ոչ իմ և ձեզ պես սովորական քաղաքացիների, այլ օլիգարխիայի համար: Որ նրանք ծլեն-ծաղկեն ու բարգավաճեն: Իրենց ջանը սաղ, մնացածներն էլ ջհաննամ թե չեն գնում:Մի քանի ուտող բերան ավելի քիչ կլինի...»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում