Կինը ցանկացած ոլորտում ունակ է միջին մակարդակի ֆունկցիոնալ դերակատարման. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Հայ կնոջ ժառանգական դերի փոփոխության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում մեզ մոտ գենդերային հավասարաության խնդիրը առավել լուծելի էր, քան այսօր; Նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը' այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
«Կինը ունակ է միջին մակարդակի ֆունկցիոնալ դերակատարման ցանկացած ոլորտում»,- նշեց նա:
Երկու տավա ընթացքում ուսումնասիրվել է կանանց մասնակցությունը քաղաքականության ոլորտում: Ըստ ստացված արդյունքների' կինը մեծ հնարավորություններ ունի քաղաքական ոլորտում բարձունքների հասնելու հարցում: Կանայք կարծում են, որ իրենք այս դաշտում պետք է տղամարդկանց հավասար պայմաններում մրցեն, նույնը չենք կարող ասել տղամարդկանց մասին:
Ըստ սոցիոլոգի' կին քաղաքական գործիչները Հայաստանում անհամեմատ քիչ են, առկա գործիչներն էլ ծանր կշիռ ունեցող պաշտոններ չեն զբաղեցնում:
Ահարոն Ադիբեկյանը փաստեց, որ Հայաստանում կանանց դերն արդյունավետ է դատական իշխանության ոլորտում, բիզնեսի, հատկապես' միջին և փոքր բիզնեսի ոլորտներում:
«Հետաքրքրական է, որ կանայք թերահավատորեն են լցված իրենց կին գործընկերների գործունեության նկատմամբ, այնինչ տղամարդկանց գործունեությունը համարում են առավել արդյունավետ»,-նկատեց սոցիոլոգը' կանանց տոնի նախօրեին մաղթելով անձնական կայացվածություն և ինքնահաստատում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը