Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել, 25-ը վիրավորվել են
Թուրքիա
Թուրքիայի Դենիզլի քաղաքի Բայրամյերի հրապարակին հարող շենքերից մեկում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել, 25-ն էլ վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CNNTurk-ին հայտնել է Դենիզլիի նահանգապետ Աբդուլքադիր Դեմիրը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է խիստ ծանր: Պատահարի վայր են կանչվել շտապօգնության մեծ թվով մեքենաներ, ոստիկանության աշխատակիցներ և մեկ մարտական հաշվարկ:
Պայթյունի պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով' պատճառը կարող է կենցաղային գազը լինել:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)