Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

Հանրային իրազեկման իմաստով մեծ աշխատանք է արվել. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ

Հասարակություն

Լուրեր.com լրատվական կայքում տեղադրված «Ո՞ր քաղաքացիական նախաձեռնությունն է արդյունավետ գործում» հարցման արդյունքում առավելագույն ձայներ է հավաքել «Ոչ մեկը» տարբերակը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված օգտատերերի նման գնահատականը, հարցման արդյունքում առավելագույն պատասխանների թվով երկրորդ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը պատասխանեց. «Հարցումն ինքս չեմ տեսել, քվերակել կդժվարանայի հաստատ, քանի որ արդյունավետության չափանիշները նախ պետք է ճշտել. րո՞նք են այդ քաղաքացիական խմբերի դրած նպատակները և արդյոք իրենք հասել են այդ նպատակին: Հիմա եթե անդրադառնանք պատճառներին, նախ ուզում եմ միանշանակ ասել, որ եթե տվյալ ոլորտով զբաղվելով՝ խումբը չի փրկել ոլորտը ամբողջությամբ, դա դեռ չի նշանակում, որ խումբը արդյունավետ չի գործել: Նաև այս քվեարկության մեջ ես սուբյեկտիվություն եմ տեսնում: Հնարավոր է, որ քվեարկողները տեղյակ չեն եղել խմբի նպատակներին, տեղյակ չեն եղել՝ արդյոք այդ խմբերը հասել են այդ նպատակներին, թե՞ ոչ: Այստեղ սուբյեկտիվ գործոնը բավական մեծ է: Բայց, իհարկե, սա առիթ է խոսելու մի շարք խնդիրների մասին: Իսկապես, քաղաքացիական նախաձեռնությունների գլխավոր նպատակները, ռազմավարությունը տեսանելի չեն լայն հասարակության համար, եթե դրանք անգամ մշակված են: Դրա համար դատելը, թե ինչի են հասել, դժվար է: Արդյոք մենք հասել ենք նրան, որ ոչ մի զոհ չլինի բանակում, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն բանակում։ Ոչ, չենք հասել: Բայց արդյո՞ք ապարդյուն է եղել մեր աշխատանքը։ Ոչ, ապարդյուն չի եղել: Համենայնդեպս, հանրային իրազեկման իմաստով բավականին մեծ աշխատանք է արվել։ Նաև լրատվամիջոցների օգնությամբ, մտահոգ քաղաքացիների օգնությամբ, սոցիալական ցանցի օգնությամբ կոտրվեց բանակի խնդիրների մասին խոսելու տաբուն: 

Ուզում եմ ասել, որ վերջնական նպատակին ոչ մեկն էլ չի հասել, երևի թե: Դա դեռ չի նշանակում, որ քաղաքացիական նախաձեռնությունները ակտիվ չեն: Մյուս խնդիրն այն է, որ, ցավոք սրտի, մեր պետության ղեկավարությունը ժողովրդավար չլինելով՝ հաճախ անտեսում է քաղաքացիական նախաձեռնությունների բարձրացրած հարցերը կամ դրանք մեկնաբանում է աղավաղված, աղճատված լույսի ներքո, հաճախ պրոկառավարական կամ իշխանամետ շրջանակներում քաղաքացիական խմբերի աշխատանքը գնահատում են, որպես ինչ որ արհեստածին պատվեր դրսից կամ ներսից: Այսինքն՝ լուրջ մոտեցում քաղաքացիական խմբերի նկատմամբ, նրանց հետ աշխատելու, նրանց բարձրացրած խնդիրների շուրջ աշխատելու, ոչ թե նրանց լռեցնելու կամ սեփական PR-ով նրանց բարձրացրած խնդիրների կարևորությունը ստվերելու, չկա: Այսպիսի լուրջ աշխատանք կառավարության կողմից գրեթե չկա, շատ քիչ է, և նաև սա է պատճառը, որ քաղաքացիական խմբերի, նախաձեռնությունների արդյունավետությունը կարող է ցածր գնահատվել: Գուցե սա գլոբալ հարցում չէ, ընդամենը ինտերնետային հարցում է: Սուբյեկտիվության գործոնը շատ մեծ է: Համենայնդեպս, սա շատ լավ առիթ է, որ քաղաքացիական խմբերը նստեն ու մտածեն, թե իրենք իրենց գործը ինչպես անեն՝ ավելի տեսանելի, ավելի լսելի և ավելի հասկանալի դառնալու համար: Մի կողմից՝ լայն հասարակության շրջանակում և մյուս մի կողմից՝ ինչպես անել, որպեսզի իրենց թիրախավորած խնդիրները լուծում ստանան կառավարությունում, իշխանությունում»:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը քվերակության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ծովինար Նազարյանը սա պայմանավորում է նրանով, որ բանակի խնդիրների շուրջ արդեն մեկուկես, երկու տարի է բանակում մարդու իրավունքների հարցրեը լայն հնչեղություն են ստացել, մամուլն է լայն լուսաբանում և հասարակությունն է ակտիվորեն հետաքրքրվում: 

«Հանրային հարցումներում մարդիկ բանակում մարդու իրավունքների հարցը համարում են երկրի համար առաջնահերթ հինգ հարցերից մեկը առնվազն: Եթե կարճ ասեմ, թերևս հանրային իրազեկման առումով է մեր խմբի արդյունավետությունը խիստ բարձրացել։ Ցավոք, մենք դեռ չենք հասել նրան, որ կառավարությունը, իշխանությունը նախևառաջ համակարգային փափախություններ անեն և՛ բանակում, և՛ իրավապահ համակարգում, որպեսզի վերանա անպատժելիության մթնոլորտը և մարդու իրավունքները պաշտպանված լինեն բանակում»,- ասաց Ծովինար Նազարյանը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված